Արա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 10-ի որոշմամբ՝ Արա Մկրտչյանը նշանակվել է շրջակա միջավայրի փոխնախարար։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am-ից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ», - ասված է որոշման մեջ:
Նշենք, որ Մկրտչյանը նախկինում զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա նշանակվել էր 2023 թվականի հունվարի 14-ին և ազատվել պաշտոնից 2024 թվականի ապրիլի 10-ին։










