Լեհաստանում զենքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ

16:32 • 10.06.24

Լեհաստանում «Մեսկո» զենքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել հրթիռային վառելիքի կենտրոնում։ Գործարանի աշխատակիցը զոհվել է, ևս մի մարդ վիրավորվել է, հայտնում է RMF FM-ը։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։

Կենտրոնը շահագործման է հանձնվել մի քանի տարի առաջ։