Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ է
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին, քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:
Shamshyan․ com-ի տեղեկություններով, հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:
Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:










