Երևանի քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի թիվը նվազել է
Երևանի քաղաքապետարանի թեժ գծի ահազանգերի թիվը նվազել է, ինչը պայմանավորված է առաջին իսկ զանգից քաղաքացիներին պատասխանելու հանգամանքով։ Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի հունիսի 10-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նախորդ տարեվերջին ներկայացված զեկույցի համաձայն՝ մեկ ամսվա կտրվածքով զանգերի բաժինը ստացել էր 25,788 զանգ, սպասարկվել էր 18,203 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել էր զանգահարող քաղաքացիների 60 տոկոսը, հետադարձով՝ 40 տոկոսը:
Նախորդ մեկ ամսվա ընթացքում բաժինը ստացել էր 14,443 զանգ, որից սպասարկվել է 14,147 քաղաքացի: Առաջին զանգից սպասարկվել է զանգահարող քաղաքացիների 92 տոկոսը, հետադարձ զանգով՝ 8 տոկոսը:










