Նախիջևանում գտել են անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի մարմինը

12:17 • 11.06.24

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացած ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ հավելելով, որ գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում։