ԶՈՒ ԳՇ պետը և Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր

19:47 • 11.06.24

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Քննարկվել են փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր։