Ֆրանսիայում Վերսալի այցելուներին տարհանել են, միացել է հրդեհային ազդանշանը, պալատից ծուխ է նկատվում (տեսանյութ)
Վերսալի պալատի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում։
Այս մասին երեքշաբթի հայտնել է BFM TV-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբերը։
Հեռուստատեսության կադրերում երևում է, որ պալատի վերևում սպիտակ ծուխ է բարձրանում։
Սոցցանցերի օգտատերերը նույնպես կադրեր են տարածում դեպքի վայրից։ Միջադեպի պատճառները դեռ չեն հաղորդվում։
Տեսանյութը կարող եք դիտել թելեգրամյան մեր ալիքում։










