Բացառապես էքսկլյուզիվ մեդիաարտադրանք՝ բոլոր տարիքային խմբերի համար․ հայկական Armflix մեդիապլատֆորմի երևանյան գրասենյակը բացեց է իր դռները (տեսանյութ, լուսանկարներ)
Հայկական մեդիատիրությում ստեղծվել է Armflix մեդիապլատֆորմը, որը ներկայացնելու է բացառապես էքսկլյուզիվ մեդիաարտադրանք։ Հայկական արտադրության բացառիկ ֆիլմերը՝ հեռուստասերիալներից, ժամանցային ու մանկական ֆիլմերից մինչև կատագերկություն ու գիտահանրամատչելի հաղորդումներ, տեղ են գտնելու Armflix հարթակում, որի երևանյան գրասենյակը պաշտոնապես բացեց իր դռները։
Armflix հարթակի հիմանդիրները Օղլախչյան ու Սարգսյան ընտանիքներն են, որոնք հայկական հեռուստատեսային ոլորտում հայտնի են 3 տասնամյակից ավելի։
Մեդիապլատֆորմի համահիմնադիր Ռոբերտ Օղլախչյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ հեռուստատեսությունը կորցրել է իր ակտուալությունը։

«Որոշեցինք ձեռնարկել մի բան, որը կլինի ավելի ակտուալ ու պահանջված։ Բոլորն այսօր այն կարծիքին են, որ հեռուստատեսությունը «մահանում» է, հեռուստատեսությունը չի «մահանում», այլ փոխակերպվում է։ Այսօր հեռուստադիտողը նայում է ոչ թե հեռուստատեսության ծրագրերը, այլ այն, ինչն իրենց հարմար է։ Դրա համար պետք է մեկ քայլ առաջ նայել, մարդկանց տալիս ենք հնարավորություն նայել իրենց ուզած ֆիլմը կամ սերիալը՝ իրենց ուզած ժամին՝ առանց գովազդ։ Սկսել ենք ֆիլմերով ու մեր գլխավոր նպատակն է, որ հարթակում տեղ գտնեն հենց մեր արտադրության ֆիլմերն ու սերիալները»,- ընդգծում է Armflix հարթակի հիմանդիր Ռոբերտ Օղլախչյանը։

Հայկական ֆիլմարտադրության մեջ իր նախադեպը չունեցող Armflix–ը հանդես է գալու մեդիաարտադրանքով՝ ինչպես հայ, այնպես էլ աշխարահռչակ դերասանների մասնակցությամբ: Ֆիլմերն ու սերիալները կնկարահանվեն և՛ Հայաստանում, և՛ Միացյալ նահանգներում։
Արմֆլիքսի երևանյան գրասենյակի պաշտոնական բացմանը հրավիրված էին հեռուտատեսութայն հնաբնակներ, շոու բիզնեսի, կինոյի ու հեռուստատեսության դեմքեր, լրատվական ոլորտի ներկայացուցիչներ։
Armflix-ըհասանելի է App Store-ում, Google play store–ում, Apple TV–ում, Amazon TV–ում, Samsung TV-ում, ROKU-ում և մնացած հարթակներում։

























