Քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք (տեսանյութեր)

09:07 • 13.06.24

Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներն այս պահին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթով շարժվում են դեպի Կառավարության շենք, որտեղ քիչ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայանալու է Կառավարության հերթական նիստը։

Քիչ առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներն արդեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ էին։

Նշենք, որ Կառավարության շենքի հետնամասում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից ու բախումներից հետո Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ առավոտյան 09։00-ին պատրաստվում են լինել Կառավարության շենքի մոտ, որտեղ 10։00-ին կայանալու է Կառավարության նիստը։

Ավելի ուշ նա հայտարարեց, որ նիստի ժամը փոխվել է և այն կայանալու է ժամը 09։00-ին՝ կոչ անելով այդ ժամին բոլորին լինել Կառավարության շենքի մոտ։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։