Նիդեռլանդների վարչապետը, ամենայն հավանականությամբ, կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը. Ֆինլանդիայի նախագահ

16:23 • 13.06.24

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, որը շուտով կլքի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը:

Ապրիլին հաղորդվել էր, որ Ռյուտեի թեկնածությունը պաշտպանել են դաշինքի 32 երկրից 28-ը։ Սակայն նշանակումը հնարավոր կլինի միայն դաշինքի բոլոր պետությունների միաձայն հավանության դեպքում:

ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավար Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերին. նա 2014 թվականից ղեկավարում է ռազմաքաղաքական դաշինքը։