«Իմ Գյումրի» ծրագիրը 50 նոր, վերանորոգված ու կահավորված բնակարան է հանձնել գյումրեցիներին (տեսանյութ)
«Իմ Գյումրի» ծրագրի շրջանակներում ՝ ԱՄՆ-ում գործող ARTN հեռուստաընկերության սեփականատեր, ARMFLIX մեդիապլատֆորմի և «Նոր Հայաստան» ՀԸ համասեփականատեր, «Իմ Գյումրի» ծրագրի հեղինակ Ռոբերտ Օղլախչյանի ջանքերով Գյումրիում ևս 50 ընտանիք այսուհետ կապրի նոր, վերանորոգված, կահավորված բնակարաններում։
Բազմաբնակարան համալիրում բնակություն կհաստատեն ոչ միայն 1988-ի երկրաշարժի հետևանքով տուն կորցրած, այլև 44-օրյա պատերազմում զոհված ու հենաշարժողական հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները։
Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականին շահագործման էր հանձնվել ևս երկու շենք ընդհանուր 36 բնակարանով, մանկապարտեզով և չորս արվեստանոցով։










