Համբուրգի ոստիկանությունը Եվրո-2024-ի խաղից առաջ հարձակման մասին հայտարարություն է տարածել (տեսանյութ)

17:38 • 16.06.24

Համբուրգում Լեհաստան - Նիդեռլանդներ խաղից առաջ ոստիկանները կրակել են տղամարդու վրա, որը կացնով հարձակում է գործել ոստիկանների վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Համբուրգում հոլանդացի երկրպագուների երթի ժամանակ անհայտ տղամարդը կացնով հարձակվել է ոստիկանի վրա։

Նշվում է, որ տղամարդը վիրավորվել է, սակայն ողջ է մնացել։ Նա այժմ բուժօգնություն է ստանում։

Տեսանյութը կարող եք դիտել թելեգրամյան մեր ալիքում։