Փաշինյանը դեպի Կապան թռիչքից տեսանյութ է հրապարակել

11:03 • 16.06.24

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպի Կապան աշխատանքային թռիչքից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:

Նա մանրամասնել է, որ Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներ:

Սուբվենցիոն ծրագրի արժեքը 295,2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: