Դոնի Ռոստովում քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և 6 բանտարկյալի սպանությամբ
Դոնի Ռոստովում թիվ 1 քննչական մեկուսարանի գրոհն ավարտվել է պատանդների ազատ արձակմամբ և հանցագործների սպանությամբ: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ հիշեցնելով, որ մեկուսարանի վեց բանտարկյալ պատանդ էր վերցրել Դաշնային քրեակատարողական ծառայության երկու աշխատակցի։ ՌԴ ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի աշխատակիցները զինվել և ուղարկվել էին քննչական մեկուսարան:
Նշվում է, որ բանտարկյալներն անցնում էին ահաբեկչության գործով: Նրանք զինված էին կացիններով, դանակներով ու ռետինե մահակներով։ Բանտարկյալներն իշխանություններից փոխադրամիջոց էին պահանջում՝ անվտանգ հեռանալու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ հանցագործները նախօրոք թուլացրել էին խցի ճաղավանդակները և երբ հարմար պահ էր ստեղծվել, կոտրել էին դրանք, դուրս եկել բակ, ապա մտել հերթապահ սենյակ և պատանդ վերցրել աշխատակիցներին։










