Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, ստորագրվել են պայմանագրեր

17:17 • 18.06.24

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 18-ին շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում:

Հայտնում են ՊՆ-ից։

Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են պայմանագրեր: