Ճապոնիայի կայսրը խոստովանել է, որ թագավորական ընտանիքը գահաժառանգների պակաս ունի (լուսանկարներ)

16:41 • 20.06.24

Ճապոնիայի կայսր Նարուհիտոն խոստովանել է, որ իր ընտանիքը գահաժառանգների պակաս ունի՝ միապետության համար շարունակվող ճգնաժամի ֆոնին: Ճապոնիայի իրավահաջորդության խիստ օրենքներն արգելում են կանանց գահ բարձրանալ, ինչպես նաև նրանցից պահանջում են հրաժարվել տիտղոսներից, եթե ամուսնանում են շարքային մարդկանց հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ներկայում Ճապոնիայի կայսերական ընտանիքի անդամներից շատերը բավականին մեծ տարիքում են՝ անդամներից ութը 60-ն անց են: Իրավիճակն առավել բարդացնում է այն փաստը, որ կայսերական ընտանիքի 16 անդամից միայն չորսն է արական սեռի:

Այժմ 64-ամյա կայսր Նարուհիտոն հազվադեպ մեկնաբանություն է արել կայսերական տան առջև ծառացած ճգնաժամի մասին:

«Կայսերական ընտանիքի արական սեռի անդամների թիվը նվազում է, նրանք ծերանում են, իսկ կին անդամները լքում են կայսերական ընտանիքն ամուսնանալուց հետո», - ասել է Նարուհիտոն:

Պարբերականը նշում է, որ եթե ամուսնությունը լիներ արքայազնի հետ, նրանք կարող էին մնալ ընտանիքում, սակայն խնդիրն այն է, որ նրանց համար թագավորական ընտանիքներից փեսացուներ չկան:

«Այս գործոնների պատճառով կայսերական ընտանիքի՝ պետական պարտականություններ ստանձնելու համար հարմար անդամների թիվը նախկինի համեմատ նվազում է: Սա խնդիր է, որը վերաբերում է կայսերական ընտանիքի ապագային», - շարունակել է նա:

Կայսր Նարուհիտոն և կայսրուհի Մասակոն ունեն միայն մեկ երեխա՝ արքայադուստր Աիկոն, որը ծնվել է 2001 թվականին։ Սակայն նա չի կարող տիրանալ երկրի գահին։ Սա նշանակում է, որ գահաժառանգը Նարուհիտոյի կրտսեր եղբայրն է՝ 58-ամյա թագաժառանգ Ֆումիհիտոն։

Կայսերական ընտանիքի մյուս արական սեռի անդամներն են թագաժառանգ Ֆումիհիտոյի որդին՝ 17-ամյա արքայազն Հիսահիտոն, և Նարուհիտոյի հորեղբայրը՝ 88-ամյա արքայազն Հիտաչին:

Կայսր Նարուհիտոն

In February, Emperor Naruhito used his 64th birthday address to make a poignant speech to victims of the New Year's Day Earthquake
Emperor Naruhito of Japan has admitted his family is running out of heirs amid an ongoing crisis for the monarchy

Նրա դուստրը

Emperor Naruhito and Empress Masako share only one child, Princess Aiko - but she isn't allowed to rule

Թագաժառանգ Ֆումիհիտոն

The heir to the throne is Crown Prince Fumihito, the Emperor's brother and one of only four male royals

Արքայազն Հիտաչին

Japan's crisis is partly due to the royals ageing. Pictured is the Emperor's uncle Prince Hitachi, who is 88

101-ամյա արքայադուստր Յուրիկոն

Meanwhile Princess Yuriko, wife of the late Prince Mikasa, celebrated her 101st birthday last week

Կայսրը՝ կնոջ և դստեր հետ

Japan's Emperor Naruhito, Empress Masako, left, and their daughter Princess Aiko pose during a family photo session for New Year at the Imperial Palace in December 2023