Սյուներին, շենքերի պատերին և այլ տարածքներում անօրինական գովազդային թռուցիկներ փակցնողները կտուգանվեն․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)
11:04 • 22.06.24
Երևանի տարբեր փողոցների շենքերի, կառույցների պատերին պարբերաբար անօրինական թռուցիկներ են փակցվում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշվում է, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար տուգանք է կիրառվում նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Placeholder










