Աստանայում 26-հարկանի շենք է այրվում (տեսանյութեր)

15:27 • 22.06.24

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 26-հարկանի շենք է այրվում։ Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է Թուրանի պողոտայի Ռիքսոս Խան-Շատիր բնակելի համալիրի բարձրահարկ շենքում, այրվում է վերջին հարկի ծածկը։

Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ տեղում աշխատում են փրկարարները։ Տուժածների մասին տեղեկություններ այս պահին չկան։

Հրդեհի բռնկման հստակ պատճառները պարզվում են։ Հայտնի է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 70 մարդ։

Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ «Խան-Շատիր» խոշոր առևտրի կենտրոնի մոտ։ Շենքում տեղակայված են ոչ միայն բնակարաններ, այլև վարչական տարածքներ։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

Աստանայում 26-հարկանի շենք է այրվում (տեսանյութեր)