Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են BMW և Lincoln մեքենաները. կա վիրավnր (լուսանկար)

10:54 • 23.06.24

Հունիսի 22-ին, ժամը 22։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Զ. Զ., ծնված 1990 թ.) և Lincoln (վարորդ՝ Տ. Ս., ծնված 1976 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, իսկ Lincoln-ը կողաշրջվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով փակվել է ավտոմեքենաների գազի բալոնների փականները, Lincoln ավտոմեքենայից դուրս է բերվել ուղևոր Ի. Ս.-ն (ծնված 1977 թ.) և հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և պարեկային ծառայության աշխատակիցների հետ ուղղել շրջված ավտոմեքենան: