Աղվերանում` «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում, պայթյnւն է տեղի ունեցել. կա վիրավnր (լուսանկարներ)
Այսօր՝ հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07:30-ի սահմանում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարները, պարեկները, ոստիկանները:
Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել. հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են պայթյունի պատճառը, ինչպես նաև վիրավորի ինքնությունը:















