Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից. Սանոսյան

14:31 • 23.06.24

Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը կավարտվի 2 ամսից։

Այս մասին տեղեկանում ենք ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի  ֆեյսբուքյան էջից։

«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի և Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ ծանոթացա Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։

Աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսիցց»,- գրել է նա։