ՌԴ ՀՕՊ-ը 33 ուկրաինական անօդաչու է խոցել Ռուսաստանի օդային տարածքում

12:38 • 23.06.24

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բրյանսկի, Սմոլենսկի, Լիպեցկի և Տուլայի մարզերի օդային տարածքներում ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք որսալու և ոչնչացնելու մասին։

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ դրանցից 28-ը խոցվել է Բրյանսկի, երկուսը՝ Սմոլենսկի և Լիպեցկի, ևս մեկը՝ Տուլայի մարզերի երկնքում։

Տուժածների կամ ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան: