Skill Event Marketing Company-ն հանրահայտ Eventex Awards-ի ոսկե մեդալակիր է դարձել (տեսանյութ)

17:10 • 25.06.24

Woods կենտրոնում Skill Event Marketing Company-ն իր հարկի տակ էր հյուրընկալել Career City Fest 2024-ի մասնակից ընկերությունների ներկայացուցիչներին՝ նրանց շնորհակալություն ասելու և հայտնելու կարևորագույն ձեռքբերման մասին, որին Skill –ի թիմը սպասել է կես տարի:

Career City Fest 2023-ը հեղինակավոր Eventex Awards-ին արժանացել է միանգամից երկու ոսկե մրցանակի «Լավագույն ցուցահանդես» և «Հանրային քվեարկությամբ լավագույն միջոցառում» անվանակարգերում: Skill ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնունցը շեշտում է՝ հաղթանակը հեշտությամբ չի տրվել՝ 62 երկրից ավելի քան 1200 հայտ է եղել: Այս հաջողությունը ոչ միայն իրենցն է, այլև Career City Fest-ի մասնակիցներինը:

«Eventex Awards-ը 14 տարի է՝ կազմակերպվում է աշխարհում: Այդ մրցանակաբաշխությունն իր ճանապարհն է անցել՝ միջոցառումների և էքսպերիմենտալ մարկետինգի բնագավառում աշխարհում համար մեկն է: Շատ պատվավոր է լինել այնտեղ և ստանալ առաջին տեղը»,- ասում է Սերգեյ Ուսնունցը:

Career City Fest-ի տնօրեն Աննա Մանֆրեդին նշում է՝ Eventex-ում հաղթանակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Skill-ն այն ընկերությունն է, որը ոչ միայն  միտված է և ունակ է ստեղծել որակյալ միջոցառումներ, այլև շատ մեծ առաքելություն ունի փոխել միջոցառումների կազմակերպման և առաջխաղացման ոլորտը Հայաստանում:

Career City Fest-ի կազմակերպիչներն իրենք էլ իրենց հերթին մրցանակներ հանձնեցին այս տարվա մասնակիցներին տասը անվանակարգում: Միջոցառման ընթացքում այս տարի իրականացվել է մասշտաբային 2 հարցում, որի նպատակն էր որոշել երկրի լավագույն գործատուներին՝ ըստ Career City Fest 2K24-ի մասնակիցների:

2023 թվականի Դեկտեմբերին «Նամակ երազանքների գործատուին» արշավի շրջանակում  700 մասնակցի քվեարկությամբ առաջատարներ դարձան Digitain, Ameriabank և Coca-Cola HBC Armenia ընկերությունները:

Երկրորդ հարցումը, որին մասնակցեց 1500 մարդ, անցկացվեց հենց միջոցառման ընթացքում և դրանով ևս մեկ անգամ ամրապնդեցին Digitain և Ameriabank ընկերությունների առաջատար դիրքերը: Իսկ Լավագույնների ցուցակի 3-րդ հորիզոնականը բաժին հասավ SoftConstruct ընկերությանը:

Բացի հիմնական մրցանակներից` ներկայացվեցին նաև լրացուցիչ անվանակարգեր։ Ամերիաբանկը մրցանակ ստացավ «Ամենատպավորիչ EVP շոու»  անվանակարգում: 

Ameriabank-ի ՄՌԿ տաղանդների ներգրավման թիմի ղեկավար Վահրամ Մելքումյանը նշում է՝ մրցանակների արժանացումն անակնկալ էր. «Ցանկանում եմ շնորհավորել Skill-ի գործընկերներին և մեզ բոլորիս հերթական ստացված և հաջողված միջոցառման համար: Վստահ ենք, որ նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են Հայաստանի աշխատաշուկայի համար»:

Տաղավարի ամենատպավորիչ դիզայն անվանակարգում հաղթողն, ըստ հարցվածների, IDBank-ն ու IDram-են: Տաղավարում ամենատպավորիչ թիմը անվանակարգում մրցանակի արժանացավ Ineco People by Inecobank-ը:

Ամենատպավորիչ բովանդակությունը, ըստ հարցվածների, Converse Bank-ինն էր:

Skill Event Marketing Company-ի թիմը ևս հանձնեց մրցանակներ: Թիմի որոշմամբ՝ փառատոնի ծագող աստղը Flash Petrol ընկերությունն էր՝ գունեղ և համարձակ EVP Show-ով: Evocabank-ը մրցանակի արժանացավ Ամենատպավորիչ ճգնաժամային կառավարում անվանակարգում՝ միջոցառման  նախապատրաստական փուլում արագ և ոչ ստանդարտ որոշումներ կայացնելու համար

Skill Event Marketing Company- հիմնադիր Սերգեյ Ուսնունցի խոսքով՝ սա սկիզբ կդնի ավելի պրոֆեսիոնալ մրցանակաբաշխության:

Skill Event Marketing Company-ի թիմը վստահեցնում է առաջիկայում հանդես կգան հետաքրքիր նորություններով, որոնք կամրագրեն նոր հաղթանակներ:

Մանրամասները՝ տեսանյութում: