Հեծանվային զբոսանքից առաջ և հետո քննարկում ենք «Սևանի շուրջը» հեծանվային արշավի կազմակերպչական հարցեր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:35 • 25.06.24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան կրկին հեծանիվ է վարել մի խումբ քաղաքացիների հետ։ Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ։

«Հեծանվային զբոսանք թիվ 5։ Զբոսանքից առաջ և հետո քննարկում ենք «Սևանի շուրջը» հեծանվային արշավի կազմակերպչական հարցեր», - գրել է նա։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր օգոստոսին «Սևանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավ կազմակերպելու որոշման մասին: