Քենիայում հարկերի բարձրացման դեմ մի քանի օր է՝ հակակառավարական ցույցեր են․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

19:53 • 25.06.24

Քենիայում արդեն մի քանի օր է՝ հակակառավարական ցույցեր են, բնակիչները բողոքում են հարկերի բարձրացման դեմ, պահանջում նախագահի հրաժարականը:

ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև այսօր բախումներ են եղել, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառվել:

Ցուցարարները նաև ներխուժել են խորհրդարանի և պետական այլ կառույցների շենքեր, մայրաքաղաքի որոշ հատվածներում հրդեհ է բռնկվել:

Հայտնի է տասնյակ զոհերի և վիրավորների մասին:

Տեսանյութը կարող եք դիտել թելեգրամյան մեր ալիքում։