Գազայում զոհերի թիվը հասել է 37 հազար 718-ի

21:45 • 26.06.24

Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում 60 մարդ է զոհվել, ևս 140-ը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնում է Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը: 

Ըստ գերատեսչության տվյալների՝ Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր  թիվը հասել է 37 հազար 718-ի, իսկ վիրավորներինը՝ 86 հազար 377-ի։