Օկլահոմայի դպրոցներում կարգադրվել է ուսումնական ծրագրում ներառել Աստվածաշունչը, գրքի պատճենը պահել ամեն դասարանում

16:19 • 28.06.24

ԱՄՆ Օկլահոմա նահանգի հանրակրթական դպրոցների գլխավոր տեսուչը հրահանգել է ուսուցիչներին դասերում ներառել Աստվածաշունչը և Սուրբ գրքի պատճենը պահել յուրաքանչյուր դասարանում:
Հանրային ուսուցման հանրապետական նահանգային տեսուչ Ռայան Ուոլթերսը որոշումը հրապարակել է հինգշաբթի, գրում է Daily Mail-ը:

«Անմիջապես ուժի մեջ է մտնում: Օկլահոմայի բոլոր դպրոցներից պահանջվում է ուսումնական ծրագրում ներառել Աստվածաշունչը, այդ թվում՝ Տասը պատվիրանները, որպես ուսուցողական աջակցություն, օրինակ՝ 5-ից 12-րդ դասարանների համար», - ասված է Ուոլթերսի որոշման մեջ:

Նա ընդգծել է, որ որոշման պահպանումը պարտադիր է, և «ակնկալվում է անհապաղ և խիստ կատարում»:

«Աստվածաշունչը պատմական և մշակութային անփոխարինելի անկյունաքար  է: Առանց դրա մասին տարրական գիտելիքների, Օկլահոմայի ուսանողները չեն կարողանա պատշաճ կերպով համատեքստային դարձնել մեր ազգի հիմնումը, ինչի պատճառով Օկլահոմայի կրթական չափորոշիչները նախատեսում են դրա ուսուցումը», - ասել է Ուոլթերսը: