Կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը

16:17 • 29.06.24

89 տարեկան հասակում կյանքից հեռացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը։

Այդ մասին հայտնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը։

Անահիտ Չարենցը զբաղվել է հոր՝ Եղիշե Չարենցի ձեռագրերի ուսումնասիրմամբ և վերծանմամբ։ 1978 թվականին հրատարակել է «Չարենցի ձեռագրերի աշխարհում» աշխատությունը, 1983 թվականին՝ «Անտիպ և չհավաքված երկեր» գիրքը։