Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության ստանդարտի մասին է. Փաշինյանը՝ գլխավոր դատախազությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին:
Վարչապետը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին մասնագիտական օրվա առիթով:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը, եթե դիտարկենք հանրային կարծիքի տեսակետից և տրամաբանությամբ, չենք կարողացել առնվազն լիարժեք կերպով հասցեագրել, իրագործել: Այս առումով, դատախազության դերը երկրում արդարության և արդարադատության զգացում ձևավորելու իմաստով, իհարկե, դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ, ես այս խնդիրն եմ տեսնում և դնում մեր պետական կառավարման համակարգի, նաև այն մարմինների առաջ, որոնք անկախ են գործում, բայց գործում են պետական տրամաբանության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Սահմանադրությամբ նախատեսված ձևով: Մենք այս նպատակը ոչ մի րոպե մեր տեսադաշտից բաց չպիտի թողնենք, որովհետև արդարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը, և շատ կարևոր է, որ դատախազությունը, քննչական մարմինները, դատական համակարգն ամեն օր իրենց աշխատանքում հենց այս նպատակն ունենան իրենց աչքի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերին և այդ համատեքստում ընդգծել դատախազության աշխատողների աշխատավարձերի բարձրացման կարևորությունը: Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս նշել է՝ դա արվում է ոչ միայն և ոչ այնքան դատախազության աշխատողների, որքան քաղաքացիների համար. «Դա արվում է առաջին հերթին քաղաքացիների համար, որովհետև դատախազության, քննչական մարմինների, դատարանների կողմից մատուցվող ծառայությունների թիվ 1 շահառուն քաղաքացին է: Եվ այս ոլորտում մեր քաղաքականությունը կառուցում ենք հետևյալ տրամաբանության վրա՝ արդարությունը երկրում շարունակում է մնալ թիվ 1 ակնկալիքը ժողովրդի շրջանում և երկրում պետք է գոյություն ունենա արդարության և արդարադատության ստանդարտ:
Այդ ստանդարտն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ներդրվեն նոր և այդ քաղաքական ակնկալիքներին համապատասխանող հմտություններ, պրոֆեսիոնալիզմ, և աշխատողները նաև իրենց աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն պիտի ունենան: Սա հարցի մի կողմն է, բայց կա նաև հարցի երկրորդ կողմը: Ես, օրինակ, շատ են մտածում, թե ո՞րն է այն կետը կամ բանաձևը, որով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կհամարեն, որ երկրում հաստատված է արդարություն և արդարադատություն»:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ այդ նպատակի իրագործման համար իրավապահ, դատաիրավական համակարգերը պետք է օրգանական կապով կապված լինեն ժողովրդի հետ.
«Ընդունված է ասել՝ դատական համակարգն անկախ է, դատախազական համակարգն անկախ է, բայց պետք է հասկանանք` անկախ է ումի՞ց: Անկախ է կառավարությունից, անկախ է իշխանության մյուս թևերից, բայց դատախազական համակարգը և դատական համակարգը չի կարող անկախ, ինքնիշխան լինել, որը ՀՀ քաղաքացին է: Որտեղի՞ց է գալիս այդ արդարության բացակայության զգացումը քաղաքացիների շրջանում, դա գալիս է մի բանից, որ Հայաստանում դատախազական, դատական, դատաիրավական համակարգն անկախ է եղել ինքնիշխան ՀՀ ժողովրդից, ՀՀ ժողովրդի կամքից, ոչ թե ամեն գործով առանձին վերցրած, այլ՝ որպես ստանդարտ արդարության և արդարադատության օրենքի գերակայության և այլն»:
Վարչապետի խոսքով՝ մենք ունեցել ենք այն երևույթը, որ և՛ դատաիրավական համակարգում, և՛ պետական կառավարման համակարգում էլիտարիզմի տրամաբանություն է գործում. «Ի՞նչ է էլիտարիզմն այս տրամաբանությամբ, որ կառավարությունում, դատախազությունում, դատարաններում աշխատում են մարդիկ, ովքեր գտնվում են կյանքի բոլորովին ուրիշ հարթության վրա: Ես, ընդ որում, նաև գուցե սոցիալական, բայց նաև սոցիալ-հոգեբանական մասը նկատի ունեմ, այդտեղ ուրիշ մարդիկ են, որոնք կապ չունեն այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր ապրում են Իրական Հայաստանում, իրական կյանքում, և այս ճեղքն է, որ բերում է արդարության բացակայության կամ արդարության դեֆիցիտի զգացողության: Եվ ես ուրախ եմ, որ մեր, այդ թվում՝ կառավարության, դատախազության հենց ներսում տեղի ունեցող պրոցեսների արդյունքում այս էլիտարիզմի տրամաբանությունը նվազում է: Եվ տեսնում ենք, որ այսօր դատախազությունը, քննչական մարմինները, դատարանները, գուցե մի քիչ ավելի դանդաղ, բայց մոտեցնում են իրենց ժողովրդին, և օրգանական կապ է ձևավորվում ժողովրդի և դատախազական համակարգի միջև»:
Անդրադառնալով ժողովրդի հետ օրգանական կապով կապված լինելու հանգամանքի անհրաժեշտությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարցը, որի մասին ես երկար մտածել եմ, այն է՝ մենք անընդհատ փորձում ենք այս ոլորտներում բարեփոխումներ, փոփոխություններ իրականացնել, ինչո՞ւ են մարդիկ շարունակում մտածել, որ այս երկրում արդարություն չկա, այս երկրում արդարադատություն չկա: Մի պարզ պատճառով՝ արդարադատություն իրականացնող համակարգերն օրգանական կապով կապված չեն ժողովրդի հետ: Խոսքն ինստիտուցիոնալ արդարադատության ստանդարտի մասին է: Շատ դեպքերում, օրինակ՝ կարդում ես իրավական և իրավաբանական տեքստեր, հասկանում ես՝ սկզբունքորեն գրված է հայերեն, բայց իրականությունը չի արտահայտում, սկզբունքորեն գրված է ճիշտ, բայց իրականությունը չի արտահայտում, սկզբունքորեն որևէ բան չես կարող հերքել, բայց այն չի արտահայտում արդարադատությունը, արդարությունը և արդարության այն ձգտումն ու երազանքը, որն ունի ՀՀ ժողովուրդը»:
Այդ համատեքստում վարչապետը կարևորել է իր կողմից հնչեցրած հետևյալ թեզը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգային ռազմավարության անկյունաքարը լեգիտիմությունն է. «Ամեն օր ես համոզվում եմ այս թեզի կարևորության և անհրաժեշտության մեջ: Ուզում եմ ընդգծել, որ սա կապ ունի նաև Հայաստանում արդարություն և արդարադատություն հաստատելու ստանդարտի հետ, որովհետև նույն դատախազական գործունեության և դատաիրավական համակարգի հետ կապված ամենակարևոր առանցքային երևույթներից մեկն իրավազորությունը և ընդդատությունն է, որն էլ ուղիղ կապ ունի ինքնիշխանության հետ:
Երբ այստեղ կարողանում ենք հասնել մի իրավիճակի, որտեղ ունենք իրականություն, որն այս առումով դեֆորմացիաներ չի առաջացնում՝ դա էլ կարևոր պայման է մեր երկրի ներսում արդարություն և արդարադատություն ունենալու համար: Ուզում եմ նաև ասել հետևյալը՝ Իրական Հայաստանը, այդ թվում՝ հենց արդարության ստանդարտի մասին է, որովհետև Իրական Հայաստանն իրավազորության ճշգրտության մասին է, ինքնիշխանության ճշգրտության մասին է, օրենքի գերակայության արեալի ճշգրտության մասին է: Սրանք հարցեր են, որոնց տարբեր, այդ թվում՝ ցավալի և դժբախտ հանգամանքների բերումով մենք այսօր ենք առերեսվում, բայց սա էլ է մեր ինստիտուցիոնալ պրոբլեմների արտահայտությունը: Բայց կարևոր է, որ գոնե այսօր այս հարցերին անդրադառնում ենք և դա առանցքային է, այդ թվում՝ երկրում արդարություն հաստատելու համար, այն տրամաբանությամբ, որ արդարությունը, կրկնում եմ՝ ոչ միայն պետք է լինի քաղաքական կարգախոս, ոչ միայն պետք է լինի իրավական ակտ, այլ պետք է լինի միջին վիճակագրական քաղաքացու զգացողությունը, որ ինքն ապրում է մի երկրում, որտեղ կա արդարություն, որտեղ կա արդարադատություն, և մենք գնում ենք այդ ճանապարհով»։
Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ստեղծմանը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է 2018 թ.-ին էմոցիաներին տուրք չտալու, դիմակայելու կարևորությունը. «Մենք այն ժամանակ և հիմա էլ, քաղաքական կամք ունեցանք դիմակայելու էմոցիաներին՝ փոխարենն ինստիտուտ ստեղծելու նկատառումով։ Այսօր մենք արդեն ստեղծել ենք ինստիտուտ, որն այլևս ՀՀ ժողովրդինն է, Հայաստանի Հանրապետությանն է, և անկախ կառավարություններից՝ այդ ինստիտուտը պետք է շարունակի գործել, որովհետև դա մեխանիզմ է, որը գործարկվել է լիարժեք իրավական և օրինական ձևով, և այդ ինստիտուտը պետք է նաև լրացնի արդարության պակասի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումը»։
Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում չպետք է մոռանալ, որ այս փոփոխությունները ծառայում են Հայաստանի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանին, այսինքն՝ ՀՀ քաղաքացուն։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ այդ կամքով, տեսլականով և նվիրումով աշխատելու համար։
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի և անբասիր աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը և ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը: Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել համակարգի մի խումբ ներկայացուցիչներ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
«Աղետի գոտի» խոսույթն այլևս Շիրակի մարզին չի վերաբերում․ մարզպետ
Դպրոցը ջեմ սարքողի ու բուլկի թխողի համար չէ, ուսուցչի համար էլ չէ, այն երեխայի համար է. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը մի օր կարող է ասել՝ ստիպված ենք մտնել Միութենական պետություն, այլ ճար չկա, որ Հայաստանը մնա․ Թևան Պողոսյան
ԵՄ կամ ԵԱՏՄ․ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն. պանելային քննարկում
Միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի․ փոխքաղաքապետը՝ «կարմիր գծեր»-ի հնարավոր թանկացման մասին
Skill ընկերությունը հանրահայտ Eventex Awards ի ոսկե մեդալակիր է դարձել
200-ից ավելի ապօրինի գույքով քննության տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը բարեհաջող կերպով Երևանի կենտրոնում ավարտին է հասցնում նոր հյուրանոցի շինարարությունը․ Սուքիասյան
Մենք որևէ բան չունենք թաքցնելու, հարցը նախօրոք քննարկեք ընդդիմության հետ. Ավինյան
Մոսկվան չի ուզում, որ Հայաստանում բան փոխվի, Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը ծառայեցնում են իրենց շահերին․ Արթուր Խաչիկյան
Այս շաբաթ ավարտե’ք, մյուս շաբաթ ասվի՝ վերջ, աշխատում ենք. Ավինյանը՝ փոսալցման մասին
Կմախք մեքենաների հեռացման շատ լավ աշխատանք են կատարել Կենտրոնն ու Արաբկիրը. Ավինյան
Ավելի շքեղ, ավելի հարմարավետ, ավելի հզոր, ավելի արագ․ «Porsche կենտրոն Երևան»-ը ներկայացրեց զգալիորեն թարմացված Taycan մոդելը
Միգուցե ընդդիմության մեջ ոչ բոլորն են համաձայն Բագրատ Սրբազանի թեկնածությանը, չնայած հրապարակային խոսքին․ Էդգար Ղազարյան
Ինքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան
Փաշինյանն ինքն իր դեմ հերթական ցուցմունքը տվեց, հիմա էլ հանրաքվեով կփորձի տարածք հանձնել․ Էդուարդ Շարմազանով
Սուրենին շատ հարցեր ունենք, վերադառնա կորոշենք՝ այս ճանապարհը միասին անցնելո՞ւ ենք, թե՝ ոչ․ Սրբազան
Ոստիկանական գործողությունների դեմ հաղորդումներ ենք ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
ԵՄ ազատ ելումուտի անվան տակ խաբելու են, հանրաքվե անցկացեն, անկախության հռչակագրից հրաժարվեն․ Սրբազան
Իսկական տոն՝ ավտոսերների համար. իր մասշտաբներով աննախադեպ Armenian Auto Show միջազգային ցուցահանդես-համաժողովը կկայանա հունիսի 21-23-ը
Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր բաբոների, պապիկների անհասանելի երազանքն է եղել միշտ․ Նիկոլ Փաշինյան
Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ դեսպանատունն աջակցում է իշխանությանը, քարտ բլանշ է տալիս, շարժման ծավալման հետ կարող է վերաբերմունքը փոխվել․ Վիգեն Հակոբյան
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի աջակցությամբ մեկնարկել է «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը
Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք, մինչև ապահովագրական ընկերությունը որոշի՝ որքան վնաս է պատճառվել. Տիգրան Ավինյան
Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
Մանդատները կդնենք, երբ Փաշինյանն իր թիմով չի օգտագործի իր «մուրճերը»,որ վերարտադրվի․ Արծվիկ Մինասյան
Տեսնում ենք` Բաղրամյանը բաց է, ոնց անհայտ հայտնվեցին, այդպես էլ անհետացան, ու՞ր են հիմա. Քոչարյան
Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով. Փաշինյան
Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրի Տրենինը՝ Շարժման մասին
Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը. Անահիտ Ավանեսյան
- 20:49 • 01.07.24 Ջալիլիի ընտրվելը մեզ ավելի ձեռնտու է, թեև ՀՀ-ի վերաբերյալ Իրանի կարմիր գիծը չի փոխվելու, անկախ ընտրության արդյունքից․ Գոհար Իսկանդարյան
- 15:47 • 01.07.24 Խոսքի և մամուլի ազատությունը հանրության կողմից պետք է ընկալվի ոչ թե «ցնցոտիավոր ջադու», այլ որպես «վայելչատես այցելու». Նիկոլ Փաշինյան
- 12:07 • 01.07.24 Հուշարձան շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են. Տիգրան Ավինյան
- 12:07 • 01.07.24 Մետրոյի «Աջափնյակ» կայարանը կառուցվելու է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
- 21:48 • 28.06.24 Եթե փողոցում 1 շաբաթ «մայիսի 9-ը» ունենանք, կկարողանանք իմփիչմենթ սկսել ԱԺ-ում․ Քրիստինե Վարդանյան
- 16:37 • 28.06.24 Ավելի նպատակահարմար կլինի հանրաքվե անել Անդրոմեդայի համաստեղությանը միանալու համար. Արմեն Աշոտյան
- 14:33 • 27.06.24 Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական
- 14:32 • 27.06.24 «Աղետի գոտի» խոսույթն այլևս Շիրակի մարզին չի վերաբերում․ մարզպետ
- 13:12 • 27.06.24 Դպրոցը ջեմ սարքողի ու բուլկի թխողի համար չէ, ուսուցչի համար էլ չէ, այն երեխայի համար է. Նիկոլ Փաշինյան
- 20:38 • 26.06.24 Փաշինյանը մի օր կարող է ասել՝ ստիպված ենք մտնել Միութենական պետություն, այլ ճար չկա, որ Հայաստանը մնա․ Թևան Պողոսյան
- 10:17 • 26.06.24 ԵՄ կամ ԵԱՏՄ․ քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն. պանելային քննարկում
- 15:09 • 25.06.24 Միգուցե պետք է որոշ հատվածներում գների վերանայում լինի․ փոխքաղաքապետը՝ «կարմիր գծեր»-ի հնարավոր թանկացման մասին
- 14:21 • 25.06.24 Skill ընկերությունը հանրահայտ Eventex Awards ի ոսկե մեդալակիր է դարձել
- 11:45 • 25.06.24 200-ից ավելի ապօրինի գույքով քննության տակ գտնվող Գագիկ Խաչատրյանը բարեհաջող կերպով Երևանի կենտրոնում ավարտին է հասցնում նոր հյուրանոցի շինարարությունը․ Սուքիասյան
- 11:13 • 25.06.24 Մենք որևէ բան չունենք թաքցնելու, հարցը նախօրոք քննարկեք ընդդիմության հետ. Ավինյան
- 20:40 • 24.06.24 Մոսկվան չի ուզում, որ Հայաստանում բան փոխվի, Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը ծառայեցնում են իրենց շահերին․ Արթուր Խաչիկյան
- 11:52 • 24.06.24 Այս շաբաթ ավարտե’ք, մյուս շաբաթ ասվի՝ վերջ, աշխատում ենք. Ավինյանը՝ փոսալցման մասին
- 11:52 • 24.06.24 Կմախք մեքենաների հեռացման շատ լավ աշխատանք են կատարել Կենտրոնն ու Արաբկիրը. Ավինյան
- 19:08 • 22.06.24 Ավելի շքեղ, ավելի հարմարավետ, ավելի հզոր, ավելի արագ․ «Porsche կենտրոն Երևան»-ը ներկայացրեց զգալիորեն թարմացված Taycan մոդելը
- 20:44 • 21.06.24 Միգուցե ընդդիմության մեջ ոչ բոլորն են համաձայն Բագրատ Սրբազանի թեկնածությանը, չնայած հրապարակային խոսքին․ Էդգար Ղազարյան
- 14:25 • 20.06.24 Ինքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան
- 20:36 • 19.06.24 Փաշինյանն ինքն իր դեմ հերթական ցուցմունքը տվեց, հիմա էլ հանրաքվեով կփորձի տարածք հանձնել․ Էդուարդ Շարմազանով
- 17:45 • 19.06.24 Սուրենին շատ հարցեր ունենք, վերադառնա կորոշենք՝ այս ճանապարհը միասին անցնելո՞ւ ենք, թե՝ ոչ․ Սրբազան
- 17:44 • 19.06.24 Ոստիկանական գործողությունների դեմ հաղորդումներ ենք ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 17:43 • 19.06.24 ԵՄ ազատ ելումուտի անվան տակ խաբելու են, հանրաքվե անցկացեն, անկախության հռչակագրից հրաժարվեն․ Սրբազան
- 19:59 • 18.06.24 Իսկական տոն՝ ավտոսերների համար. իր մասշտաբներով աննախադեպ Armenian Auto Show միջազգային ցուցահանդես-համաժողովը կկայանա հունիսի 21-23-ը
- 11:42 • 18.06.24 Իրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր բաբոների, պապիկների անհասանելի երազանքն է եղել միշտ․ Նիկոլ Փաշինյան
- 11:40 • 18.06.24 Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Նիկոլ Փաշինյան
- 21:04 • 17.06.24 ԱՄՆ դեսպանատունն աջակցում է իշխանությանը, քարտ բլանշ է տալիս, շարժման ծավալման հետ կարող է վերաբերմունքը փոխվել․ Վիգեն Հակոբյան
- 16:43 • 17.06.24 «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է
- 15:04 • 17.06.24 «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի աջակցությամբ մեկնարկել է «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը
- 12:03 • 17.06.24 Միակ քաղաքն ենք աշխարհում, որ բոլորով խցանման մեջ պետք է սպասենք, մինչև ապահովագրական ընկերությունը որոշի՝ որքան վնաս է պատճառվել. Տիգրան Ավինյան
- 17:14 • 14.06.24 Երբ Հայաստանում սկսվում է ներքին ճգնաժամ, Թուրքիան ու Ադրբեջանը դրանից օգտվելու են. Սերգեյ Մելքոնյան
- 14:40 • 14.06.24 2018-ին Նիկոլին թղթի վրա գրել, տվել են, որ զինվորական շորեր կհագնես, ձեռքդ կդնես փշալարին․ Հայկ Մամիջանյան
- 13:27 • 14.06.24 Փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է, կաթողիկոսի ու Քոչարյանի պետությունը չէ․ Արթուր Հովհաննիսյան
- 13:26 • 14.06.24 Մանդատները կդնենք, երբ Փաշինյանն իր թիմով չի օգտագործի իր «մուրճերը»,որ վերարտադրվի․ Արծվիկ Մինասյան
- 13:26 • 14.06.24 Տեսնում ենք` Բաղրամյանը բաց է, ոնց անհայտ հայտնվեցին, այդպես էլ անհետացան, ու՞ր են հիմա. Քոչարյան
- 13:25 • 14.06.24 Թույլ չենք տա ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ժողովրդին օգտագործի կլանային նպատակով. Փաշինյան
- 13:24 • 14.06.24 Չափազանց մեծ սպասումներ որևէ մեկը չունի. Դմիտրի Տրենինը՝ Շարժման մասին
- 13:24 • 14.06.24 Ոստիկանությունը գործել է համաչափ, իրավաչափ և իրականացրել է իր պարտքը. Անահիտ Ավանեսյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 22:33 • 02/07 «Խաղաղասեր» Ադրբեջանը ՀՀ-ին նոր պահանջներ է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով. Արման Թաթոյան Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիներն» իրենք պետք է ունենան սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն՝ զինված ստորաբաժանումներ ստեղծելով:
-
Սպորտ 19:41 • 02/07 Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք․ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Կարեն Գիլոյանին «Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
-
Իրադարձային 22:26 • 02/07 Քիչ առաջ Փաշինյանի ավտոշարասյունը քիչ էր մնում վրաերթի ենթարկեր հերթական քաղաքացուն․ Րաֆֆի Ասլանյան Հիշեցնենք՝ Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Լեո-Պարոնյան խաչմերուկում 2022 թ. ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով փաստաբանն է, նա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է։
-
Քաղաքականություն 10:30 • 03/07 Բայդենը բացահայտել է Թրամփի հետ բանավեճում ձախողման պատճառը «Ես որոշեցի բանավեճից առաջ մի քանի անգամ շրջագայել աշխարհով մեկ։ Ես չլսեցի իմ օգնականներին և, երբ վերադարձա, քիչ էր մնում քնեի բեմի վրա»,- ասել է նա Վիրջինիա նահանգի Մաքլին քաղաքում նախընտրական դրամահավաքի ժամանակ:
-
Մամուլի տեսություն 08:19 • 03/07 Բնակարան Նոր Նորքում, հողամաս Ծաղկաձորում, 15 մլն դրամ վարկ և 686 հազար դրամ բանկային մնացորդ․ ինչ է հայտարարագրել Արսեն Թորոսյանը. «Ժողովուրդ» ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն, համաձայն ներկայացված տվյալների, շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող, 2015 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։
-
Քաղաքականություն 15:30 • 03/07 Հայաստանը հրավիրված էր Մինսկում զորահանդեսին, բայց անհասկանալի, սուբյեկտիվ պատճառներով չի մասնակցել. Բելառուսի ԱԽ քարտուղար «Հրավիրված էր նաև Հայաստանը։ Բայց ինչ-որ անհասկանալի, ամենայն հավանականությամբ սուբյեկտիվ պատճառներով (հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները), ցավոք, հայկական պատվիրակությունը, հայկական անձնակազմերը չեն ժամանել զորահանդեսին մասնակցելու՝ չնայած հայ ժողովրդի պապերն...
-
Քաղաքականություն 10:54 • 02/07 Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, և նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է» (չակերտները՝ Tert.am)։
-
Քաղաքականություն 22:33 • 02/07 «Խաղաղասեր» Ադրբեջանը ՀՀ-ին նոր պահանջներ է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով. Արման Թաթոյան Քանի որ Ադրբեջանը չի վստահում Հայստանին, ինչ-որ փուլից սկսած «արևմտյան ադրբեջանցիներն» իրենք պետք է ունենան սեփական անվտանգությունը կազմակերպելու հնարավորություն՝ զինված ստորաբաժանումներ ստեղծելով:
-
Իրադարձային 16:37 • 02/07 Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննել իր հեռախոսը և տեսնել, որ ես ճիշտ եմ ասում. Վահան Քերոբյան Իսկ այն որ ԱԱԾ-ն բացարձակ սուտ է որակել այդ հայտարարությունը, որ Աբվազյանն ասել է սրան հանի նրան նշանակի, Քերոբյանն ասաց․ «Պարոն Աբազյանը, եթե մոռացել է, կարող է զննի իր հեռախոսը և տեսնի, որ ես ճիշտ եմ ասում»։
-
Քաղաքականություն 15:53 • 02/07 Օրբանը Զելենսկիին առաջարկել է հրադադար սահմանել և գնալ բանակցությունների Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ խնդրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուսումնասիրել հրադադարի հնարավորությունը, հետո անցնել խաղաղության բանակցություններին։ Օրբանի կարծիքով՝ հրադադարի հաստատումը կարող է արագացնել բանակցությունները։
-
Սպորտ 19:41 • 02/07 Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք․ Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Կարեն Գիլոյանին «Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
-
Իրադարձային 22:26 • 02/07 Քիչ առաջ Փաշինյանի ավտոշարասյունը քիչ էր մնում վրաերթի ենթարկեր հերթական քաղաքացուն․ Րաֆֆի Ասլանյան Հիշեցնենք՝ Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից Լեո-Պարոնյան խաչմերուկում 2022 թ. ապրիլի 26-ին վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով փաստաբանն է, նա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է։
-
Քաղաքականություն 11:43 • 02/07 Քամալա Հարիսը նախագահական մրցապայքարում Բայդենին փոխարինելու ամենահավանական թեկնածուն է. WSJ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, չնայած իր քաղաքական թուլությանը, համարվում է պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենին փոխարինելու ամենահավանական թեկնածուն, եթե վերջինս դուրս գա ընտրապայքարից։ Նման կարծիք է հայտնել The Wall Street Journal-ը (WSJ):
-
Իրադարձային 15:48 • 02/07 Հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի փողոցների խաչմերուկում. քաղաքապետարան Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված
-
Իրադարձային 20:03 • 26/06 Կոչ ենք անում չտրվել խnւճապային տրամադրություններին․ կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության Միևնույն ժամանակ ՆԳՆ Փրկարար ծառայության անունից նույն մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցի տնօրեններ և այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։
-
Սպորտ 09:50 • 27/06 Երբեք չէի մտածում, որ նա կգա և կխոսի ինձ հետ. Կվարացխելիան` Ռոնալդուի մասին Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրում Վրաստանի ազգային հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ (2:0) և երրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը կհանդիպի Սլովենիայի հետ, իսկ Վրաստանը կխաղա Իսպանիայի հետ։
-
Իրադարձային 18:55 • 26/06 Ակնկալում ենք, որ ոստիկանությունը հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող պարզաբանմամբ. «Յունիբանկ»-ից արձագանքել են հուշանվեր թղթադրամների վերաբերյալ լուրին Այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, համաձայն որի՝ Սյունիքում կինը «Յունիբանկ»-ից ստացել էր 1 մլն դրամի թղթադրամների կապոց, սակայն օրեր անց նկատել է, որ կապոցում առկա 10 հազար դրամանոց թղթադրամներից մի քանիը հուշանվեր թղթադրամ են։
-
Քաղաքականություն 13:19 • 27/06 Մեր այն տարածքները, որոնք հիմա Ադրբեջանի տիրապետության տակ են, դիվանագիտական ճանապարհով հետ կբերվեն․ Փաշինյանի խորհրդական (տեսանյութ) Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը, որը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իր՝ մարզպետի պաշտոնից հեռանալը կապ չունի «դուշկախիչ» Նիկոլ Փաշինյանի օպերացիայ
-
Քաղաքականություն 10:09 • 28/06 ԱՄՆ-ում կայացել է Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը (տեսանյութեր) CNN-ը նշում է, որ հարցման արդյունքները չեն արտացոլում բոլոր ընտրողների կարծիքը: Ընդ որում, հեռուստաալիքը և նրա լսարանը համարվում են Դեմոկրատական կուսակցության համակիրներ։
-
Սպորտ 14:04 • 01/07 Որակապես այսպիսի ուժեղ թիմ երբեք Օլիմպիական խաղերի չենք ուղարկել. Կարեն Գիլոյան Վերջինս շեշտեց, որ նման եզրահանգման եկել է վերջին տարիներին միջազգային ասպարեզում հայ մարզիկների գրանցած արդյունքներ հիման վրա: Ըստ Կարեն Գիլոյանի՝ մեդալային հավակնություններ ունի առնվազն 10 մասնակից:
-
Քաղաքականություն 10:54 • 02/07 Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների համար. Ալիև Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում «բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, և նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է» (չակերտները՝ Tert.am)։
-
Իրադարձային 09:27 • 01/07 Արարատի մարզում, Արարատ-Ուրցաձոր հատվածում 2 ժամում թափվել է ամբողջ հուլիս ամսվա տեղումների նորմային հավասար անձրև․ Գագիկ Սուրենյան Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, հուլիսի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 10-12 աստիճանով:
Սպորտ
-
09:53 • 03.07.24 Եվրո-2024․ հայտնի են 1/4 եզրափակչի բոլոր զույգերը, խաղացանկը
-
00:57 • 03.07.24 Եվրո-2024․ Թուրքիա-Ավստրիա՝ 2-1․ Թուրքիան քառորդ եզրափակչում է
Մամուլի տեսություն
-
10:02 • 03.07.24 Ինչ են քննարկել փակ հանդիպմանը․ «Հրապարակ»
-
09:07 • 03.07.24 Շարժումը նոր թափով վերսկսվելու է․ «Հրապարակ»
Իրադարձային
-
16:10 • 03.07.24 Ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է. Օվերչուկ
-
15:37 • 03.07.24 Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն ու տեղակալը
Մշակույթ
-
12:50 • 30.06.24 Հայտնի պրոդյուսերը հայտնել է, որ Քանյե Ուեսթը ժամանել է Մոսկվա
Գիտություն/տեխնիկա
-
10:29 • 28.06.24 Tesla-ն հայտնել է Optimus Gen 2 հումանոիդ ռոբոտի գինը
Ժամանց
-
15:49 • 24.06.24 Մասկը հաստատել է 12-րդ երեխայի լույս աշխարհ գալը
-
12:23 • 23.06.24 Իլոն Մասկը 12-րդ անգամ է հայր դարձել. Bloomberg