Վրաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա զոհ
14:50 • 02.07.24
Վրաստանի արևմուտքում ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ավիացիոն բաղադրիչի ներգրավմամբ այսօրվա պլանային վարժանքի ժամանակ կործանվել է Սու-25 ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել է օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին։
Դեպքը տեղի է ունեցել Բոլնիսի շրջանի Դիսվելի գյուղում:
Placeholder










