Գեղարքունիքում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել վագոն տնակին. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

17:55 • 02.07.24

Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 60-ամյա Ռոբերտ Գրիգորյանը իր վարած «ՈՒԱԶ 3303» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի ձախ կողմում գտնվող վագոն տնակին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Ռ․ Գրիգորյանն ու նրա ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Արմեն Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։