Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Բելառուս

15:30 • 02.07.24

Հուլիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի մասնակցությունը Մինսկում Բելառուսի ազատագրման 80-ամյակին և Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: