Հս. Կորեան արձակել է նոր տեսակի մարտավարական բալիստիկ հրթիռ

10:29 • 02.07.24

ԿԺԴՀ-ն հուլիսի 1-ին իրականացրել է Hwasongpho-11Da-4.5 նոր տեսակի բալիստիկ հրթիռի փորձնական արձակում, հայտնում է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA):

Գործակալության տվյալներով՝ այն մարտավարական բալիստիկ հրթիռ է, որն ունակ է կրել 4,5 տոննա կշռող գերխոշոր մարտագլխիկ։

«ԿԺԴՀ հրթիռային գործակալությունը հուլիսի 1-ին հաջողությամբ փորձարկել է նոր տեսակի մարտավարական բալիստիկ հրթիռ՝ Hwasongpho-11Da-4.5», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։