Աշխարհի ամենաչոր անապատը ծաղկել է (լուսանկարներ, տեսանյութ)

12:35 • 12.07.24

Աշխարհի ամենաչոր անապատը՝ Չիլիի հյուսիսում գտնվող Ատակաման, ծաղկել է, գրում է Reuters-ը:

Այն մոլորակի ամենաչոր վայրերից մեկն է, սակայն այժմ, տեղացած հորդառատ անձրևների պատճառով, դրա որոշ մասերը ծածկված են սպիտակ և մանուշակագույն ծաղիկներով:

Ինչպես նշում է աղբյուրը, այս երևույթը տեղի է ունենում մի քանի տարին մեկ անգամ:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:

cnncnncnn