Գերմանիայում տղամարդը կրակել է իր ընտանիքի անդամների վրա և ինքնասպան եղել

18:43 • 14.07.24

Գերմանիայի Ալբշտադտ քաղաքի բնակիչը կրակել է իր ընտանիքի երեք անդամի վրա և ինքնասպան եղել։ Հաղորդում է Լենտա․ռու-ն՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին։

Ոստիկանություն են ահազանգել տեղի բնակիչները, որոնք լսել են կրակոցները։

Դեպքի վայր մի քանի տասնյակ շտապօգնության մեքենա և երկու փրկարար ուղղաթիռ է ժամանել Նշվում է, որ երկու կին ծանր վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։