Քեյթ Միդլթոնը ներկա է Ուիմբլդոնի եզրափակչին (տեսանյութ)

17:49 • 14.07.24

Մեծ Բրիտանիայի թագաժառանգ-արքայազնի կինը՝ Քեյթ Միդլթոնը, ժամանել է Ուիմբլդոնի թենիսի մրցաշար։

Նա երկրորդ անգամ է հանրությանը ներկայանում այս տարվա մարտ ամսից հետո, երբ հայտարարեց իր հիվանդության մասին, հայտնում է Ռիա Նովոստին։

Ավելի վաղ Sky News-ը հայտնել էր, որ Միդլթոնը, ով բուժում է անցնում քաղցկեղից, ներկա կլինի  Ուիմբլդոնի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակչին, որը կկայանա հուլիսի 14-ին։

Կառլոս Ալկարաս-Նովակ Ջոկովիչ խաղի հաղթողին գավաթը կհանձնի արքայադուստրը։

Տեսանյութը՝ Tert.am-ի թելեգրամյան ալիքում։