Թրամփի դեմ մահափորձից հետո Հանրապետական կուսակցության համագումարի անվտանգության ապահովման ծրագիրը կվերանայվի
Միլուոկիում ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարի անվտանգության ապահովման ծրագիրը կվերանայվի՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի պատճառով։
Այս մասին հայտնում է ABC News-ը՝ դաշնային պաշտոնյային հղում անելով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:
Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:










