Թրամփի դեմ մահափորձ իրականացնողը չեզոքացվել է (տեսանյութեր)

10:35 • 14.07.24

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնողը չեզոքացվել է: Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, հայտնում է CNN-ը:

Երիտասարդը Փենսիլվանիայի Բեթել Փարք քաղաքից էր։ Նա մի քանի կրակոց է արձակել հանրահավաքի անցկացման վայրից ոչ հեռու գտնվող շենքի տանիքից, ինչից հետո Գաղտնի ծառայության գործակալները սպանել են նրան:

Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել:

Հիշեցնենք, որ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է: Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հրապարակված կադրերում երևում է, որ վնասվել է նրա  ականջը:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: