ԱՄՆ-ում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով 4 զոհ կա

16:35 • 14.07.24

ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքի գիշերային ակումբի մոտ հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, ևս 9-ը վիրավորվել է, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Նշվում է, որ տղամարդը կրակ է բացել այսդ պահին փողոցում գտնվող գիշերային ակումբի այցելուների վրա։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հրաձգության պատճառներն առայժմ անհայտ են։ Ոստիկանությունը ձերբակալվածների մասին չի հաղորդել։