Ասադը չի բացառել Էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը

20:48 • 15.07.24

Ասադը չի բացառել Էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը:

Սիրիայի նախագահը հայտնել է, որ հանդիպումը կկայանա, եթե խոսք լինի սիրիական տարածքից թուրք զինվորականների դուրսբերման մասին։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին նախագահ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ցանկացած պահի կարող է հրավեր ուղարկել Ասադին՝ Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։