Հայտնի է՝ ով կկատարի Արաբկիրի թաղապետի պարտականությունները

22:25 • 18.07.24

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ է նշանակվել Սուրեն Վարոսյանը:

Նա ստանձնել է վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը, ինչի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նշենք, որ Սուրեն Վարոսյանը զբաղեցրել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնը, որից ազատվել է 2024 թվականի հունվարի 31-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի երեքին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել, բերման էին ենթարկվել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա տեղակալը:

Ավելի ուշ դատարանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ կիրառել: