«Երևանը պետք է հստակ պատասխան տա՝ ինչպես կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր». Ալիև
Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի տարածքից՝ «Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները» (չակերտները՝ Tert.am-ի) վերադառնալ իրենց «պատմական հողեր» (չակերտները՝ Tert.am-ի), այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ։
Այսօր օկուպացված Շուշիում մեկնարկած համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․
«Մեր ունեցած բավական հավաստի տվյալների համաձայն այն գյուղերի 90 տոկոսը, որտեղ ապրում էին ադրբեջանցիները, այսօր դատարկ են»,- նշել է նա։










