ՊՆ-ն հերքում է տարածված լուրերը․ պայթյունը տեղի է ունեցել ՊՆ հրաձգարանի հարևան տարածքում

20:19 • 20.07.24

ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել:

Այս մասին հայտնում են ՀՀ Պն-ից:

«Մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում է «Պայթյուն՝ Կապանում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ» վերտառությամբ հրապարակում, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՊՆ հրաձգարանի տարածքում նման դեպք չի արձանագրվել, այլ հրաձգարանի հարևան տարածքում, և մահացածը քաղաքացիական անձ է»: