Առինջ գյուղում մեքենա է այրվել
Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Կենտրոնական փողոցում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի տեղեկույթուններով, դեպքի վայր են ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը «BMW» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը, Երևանի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ն՝ քաղաքացիների օգնությամբ, ապա ժամանած հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։










