Ռուսաստանի ջրամբարներում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

21:10 • 21.07.24

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանի ջրամբարներում 40 մարդու դի է հայտնաբերվել:

Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԱԻՆ-ը։

Նշվում է, որ դրանց թվում երկու երեխա կա։

Ջրահեղձների մարմինները, մասնավորապես, հայտնաբերվել են Բուրյաթիայի, Տիվայի, Բաշկորտոստանի, Ալթայի, Կրասնոյարսկի, Պերմի երկրամասերի, Մորդովիայի, Ռոստովի, Մուրմանսկի շրջանների ջրամբարներում։