Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել
10:17 • 22.07.24
Իրանի արևմտյան մասում այսօր առավոտյան ժամը 6:35-ին երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը:
Ռիխտերի սանդղակով 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի արևելքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել:
Placeholder










