Իրանի և Ադրբեջանի սահմանին կրակոցներ են հնչել, վիրավորվել են սահմանապահներ

17:35 • 24.07.24

Նկատվել են Իրանի կողմից պետական սահմանը խախտած երկու անհայտ անձինք:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին և հետ փախել:

Զինված միջադեպի վայրում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի սահմանապահ ներկայացուցիչները: