Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի. քաղաքապետարան (տեսանյութ)

22:13 • 26.07.24

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։

«Մայրաքաղաքում անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով այս օրերին երեք վարչական շրջաններում ճանապարհների միջին նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքներ են իրականացվում:

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով»,-ասված է հայտարարության մեջ: