Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր X-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ հաջողություն մաղթելով Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող թիմի մարզիկներին։
«Ամենայն հաջողություն Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերին մասնակցող մեր մարզիկներին։
Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին խաղերը հյուրընկալելու և դրանք հիանալի դարձնելու ջանքերի համար», -գրել է Միրզոյանը՝ կից հրապարակելով Հայաստանի թիմի ողջույնի տեսանյութը։










