Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ-մարեմ»-ի շենքում քարաթափում է եղել․ վնասվել է պատշգամբի 1 արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ
14:58 • 28.07.24
Գյումրիում «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի պատշգամբից քարաթափում է եղել, այս մասին Tert.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է շենքի պատշգամբի 1 արգելապատնեշ և շենքի ներսում մեկ կիսաքանդ միջնապատ։
Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայությունը և սահմանազատել տարածքը։
Placeholder










